Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մաթս Հումմելս. «Տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» շատ հավանական էր»
«Բավարիայի» պաշտպան Մաթս Հումմելսը հայտնել է, որ 2014 թ. կարող էր Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Արդյունքում նա որոշել է մնալ Գերմանիայում, իսկ անցած ամռանը միացավ «Բավարիային»՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր։
«ՄՅու»-ի հետ գործարքը շատ հավանական էր։ Այո, այո, այո, շատ հավանական,- Հումմելսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Վերջին տարիներին Անգլիայից մի շարք առաջարկներ եմ ունեցել, ինչպես նաև Իսպանիայի առաջատար ակումբներից մեկից։ Իսպանացիների հետաքրքրությունը բավական թույլ էր, իսկ ահա «ՄՅու»-ն բոլորից մոտ էր դրան։ Վան Գալն ուզում էր ինձ տեսնել թիմում, բայց ոչ միայն նա։ Հիմա ինձ համար արդեն դժվար կլինի խաղալ Անգլիայում։ Դեկտեմբերին կլրանա 28-ամյակս, իսկ «Բավարիայի» հետ պայմանագիրս ստորագրված է 5 տարով»։