Հայաստանը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ. Լեոնիդ Ռոշալ
Օրվա թեմա
14:55 06/12/2016
Հայաստան

Հայաստանը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ. Լեոնիդ Ռոշալ

«Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- այս խոսքերով է սկսել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:

Հայտնի մանկաբույժ և հումանիստ  ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրել է աշխարհի տարբեր անկյուններում իր և իր թիմի կատարած հսկայական աշխատանքը:

Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել, ապաքինել և վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն են ընձեռել ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը:

Նշենք, որ  Լեոնիդ Ռոշալի  սրտացավ վերաբերմունքը երեխաների նկատմամբ,  մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները հայ ժողովուրդը տեսել է դեռևս 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, ինչպես նաև Արցախյան պատերազմի ժամանակ:

Placeholder
Հայաստանը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ. Լեոնիդ Ռոշալ