Դաշնակցությունը, հնրավոր է, ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցի ԱԺ ընտրություններին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:52 07/12/2016

Դաշնակցությունը, հնրավոր է, ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցի ԱԺ ընտրություններին. «Ժամանակ»

Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել  ՀՅԴ-ի  ծրագրերում։  Չի բացառվում, որ  Դաշնակցությունը ևս  մաս կազմի  իշխանական դաշինքին, որը  չի կրելու ՀՀԿ անունը։  Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո  ևս մաս կազմել  Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան  ելույթում հնչած  «ազգային համաձայնության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում  իշխանական դաշինքով մասնակցության մեջ։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։  Կուսակցության սփյուռքի կառույցները  չկիսելով ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու  այս տարվա որոշումը,  վճռել են այլևս չաջակցել  Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների և մարզպետների  հատկացումները  ընտրություններին լիարժեք  մասնակցելուն չեն  բավարարի։  Մյուս խնդիրը կադրերն են՝  ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային  այնպիսի թեկնածուներ,  որոնք կարող են կուսակցությանը  նվազագույն  անցողիկ  տեղեր  ապահովեն ԱԺ-ում»,-հավելել է թերթը։

Placeholder
Դաշնակցությունը, հնրավոր է, ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցի ԱԺ ընտրություններին. «Ժամանակ»