ՀԷՑ-ից մեկնաբանել են աշխատակիցների՝ ՀՀԿ-ական դառնալու լուրը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:02 07/12/2016

ՀԷՑ-ից մեկնաբանել են աշխատակիցների՝ ՀՀԿ-ական դառնալու լուրը. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 26-ին՝  Հայաստանի հանրապետական կուսակցության  16-րդ համագումարին, հայտարարվեց  կուսակցությանն անդամագրված  7 հազար հոգու մասին։  Անդամագրվողները մեծամասամբ  «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներ են։  Հիմա էլ խոսվում է այն մասին, որ Կարեն Կարապետյանը  դիմել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերության սեփականատեր,  ռուսաստանաբնակ մեծահարուստ  Սամվել Կարապետյանին՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին  ևս բերել ՀՀԿ և  անդամագրվելու դիմում  ներկայացնել։

 «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է  այս տեղեկությունը ճշտել  ՀԷՑ-ից։ Ի պատասխան թերթի հարցին՝  ԶԼՄ-ների հետ  կապերի դեպարտամենտի  ղեկավար  Նատալյա  Սարաջյանն ասել է. «ՀԷՑ-ը բիզնես կառույց է և քաղաքականությամբ չի զբաղվում»։

Placeholder
ՀԷՑ-ից մեկնաբանել են աշխատակիցների՝ ՀՀԿ-ական դառնալու լուրը. «Ժողովուրդ»