Հովհաննես Գաբուզյանը հաղթեց 4-րդ տուրում
Սպորտ
17:14 07/12/2016
Հայաստան

Հովհաննես Գաբուզյանը հաղթեց 4-րդ տուրում

Երեկ Իտալիայում տեղի ունեցան Հռոմի բաց առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Ալեսանդրո Բիոնեին: Գաբուզյանն իր ակտիվում գրանցել է 3,5 միավոր և միայն կես միավորով է հետ մնում մրցաշարի երկու առաջատարից: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Գաբուզյանի մրցակիցն է լինելու Սմիթ Ֆրանսը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
 

Placeholder
Հովհաննես Գաբուզյանը հաղթեց 4-րդ տուրում