Լարսի՝ բաց  լինելու մասին հավաստիացմանը պետք է  որոշակի  վերապահումներով մոտենալ. ՀԺ
Օրվա մամուլ
08:50 08/12/2016

Լարսի՝ բաց լինելու մասին հավաստիացմանը պետք է որոշակի վերապահումներով մոտենալ. ՀԺ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության  ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը  տեղեկացնում են, որ  Ստեփանծմնիդա-Լարս ավտոճանապարհը  երեկ ժամը 17։30-ի դրությամբ,  անվաշղթաների կիրառման դեպքում  բաց է տրանսպորտային բոլոր  միջոցների համար։  Այս հավաստիացմանը, սակայն, պետք է  որոշակի  վերապահումներով մոտենալ։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով,  ճանապարհը առնվազն  այդ պահին  շարունակում էր փակ մնալ,  և վրացական կողմը դեռ չէր ավարտել  ճանապարհը  ձնից մաքրելու  աշխատանքները,  և երթևեկությունը թույլատրվում էր միայն  մարդատար մեքենաներին։  Այսօր առավոտյան այս հարցում թերևս հստակեցում կմտնի։  Ճանապարհի նշված հատվածը  փակվել էր  դեկտեմբերի 2-ին, ինչի պատճառով այստեղ  կուտակվել են  հարյուրավոր մեքենաներ։

Placeholder
Լարսի՝ բաց լինելու մասին հավաստիացմանը պետք է որոշակի վերապահումներով մոտենալ. ՀԺ