ԱՆ. 2 հազար 746 սրտի վիրահատություն` պետպատվերով
Առողջություն
19:53 08/12/2016
Հայաստան

ԱՆ. 2 հազար 746 սրտի վիրահատություն` պետպատվերով

2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել  2,746 քաղաքացի, որից 1,118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով, 659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը`  զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` 0-18 տարեկան երեխաներ։ 

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն,  379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։ 
Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաև 2.112 կորոնարոանգիոգրաֆիական հետազոտություն։ 

2016 թվականի տասը ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։
 

Placeholder
ԱՆ. 2 հազար 746 սրտի վիրահատություն` պետպատվերով