ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից՝ «VK(ВКонтакте)»  ցանցի միջոցով
Տնտեսություն
14:51 08/12/2016

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից՝ «VK(ВКонтакте)» ցանցի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝  «VK(ВКонтакте)» սոցիալական ցանցի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով  և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Դրամային փոխանցումն ուղարկելու համար ուղարկողին անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին «VK(ВКонтакте)» կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ և «Հաղորդագրության» դաշտում նշել փոխանցման գումարը և քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ Ա.Ա.Հ.-ը: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի «VK(ВКонтакте)» կայքի իր պրոֆիլ, ապա «Հաղորդագրություններ»  բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի «Ստանալ փոխանցումը" կոճակը և մուտքագրի իր քարտի համարը և դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին: 

Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի  շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա  փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` «Ստիկերների»  հավաքածու:

 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից՝ «VK(ВКонтакте)» ցանցի միջոցով