Վիգեն Սարգսյանն Արցախ էր մեկնել Նախագահի հետ
Հասարակություն
17:48 08/12/2016
Տարածաշրջան

Վիգեն Սարգսյանն Արցախ էր մեկնել Նախագահի հետ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում գլորվել է ձորը: Նախորդիվ տեղեկացրել էինք, որ վթարի հետևանքով զոհվել են վարորդը՝ պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը, ուղևորը՝ նախարարի անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:

Վթարի պահին նախարար Սարգսյանը մեքենայի մեջ չի եղել, վթարի հանգամանքներն այս պահին պարզված չեն:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ալթունյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե որտե՞ղ էր պաշտպանության նախարարը և ինչո՞ւ էր նախարարին սպասարկող մեքենան առանց գերատեսչության ղեկավարի գտնվում այդ հատվածում:

Ի պատասխան Գևորգ Ալթունյանը տեղեկացրեց, որ նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ուղեկցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝  հարավարևելյան զորամասերից մեկն այցելության ընթացքում, որտեղից էլ նախագահի հետ մեկնել է Արցախ:

«Այդ ընթացքում նախարարին սպասարկող մեքենան և անվտանգության աշխատակիցները մեկնում էին Արցախ, որպեսզի տեղում ապահովեին նախարարի տեղաշարժն ու նրա վերադարձը Երևան»,- մեզ հետ զրույցում հայտենց Գևորգ Ալթունյանը:

Placeholder
Վիգեն Սարգսյանն Արցախ էր մեկնել Նախագահի հետ