«Նոր որակի զարդ էր». Հրանուշ Հակոբյանը սիրիահայ վարպետից մատանի է գնել
Տնտեսություն
17:37 08/12/2016
Հայաստան

«Նոր որակի զարդ էր». Հրանուշ Հակոբյանը սիրիահայ վարպետից մատանի է գնել

«Սիրիահայերը ոգևորություն ունեն և կարողանում են ստեղծագործել, կամաց-կամաց ոտքի են կանգնում։ Եթե վատ վիճակում լինեն, անընդհատ նիհիլիզմի մեջ լինեն, հաստատ չեն կարող ստեղծագործել», -այսօր կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված սիրիահայերի ապրանքների ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նախարարն ասաց, որ ուրախանում է, երբ նրանց մոտ նորություններ է տեսնում, օրինակ՝ ինքը նոր որակի մատանի է գնել սիրահայ մի վաճառականից։

«Անցնող տաս-տասերկու ցուցահանդես է եղել, բայց նման բան չէի տեսել, դա նորություն էր։ Եվ տեսքից, և որակից նոր որակի զարդ էր», -ասաց նախարարը։

Պաշտոնյայի խոսքով, սիրիահայերի պատրաստած ուտեստները շատ համեղ են ու ասենք՝ խմորեղենը կարող է զարդարել ամանորյա սեղանները։

«Նրանք շատ լավ կարողանում են ներկայացնել և հայկական, և արաբական ճաշատեսակները՝ ուտեստներ, խմորեղեններ», -ասաց նախարարը։

Placeholder
«Նոր որակի զարդ էր». Հրանուշ Հակոբյանը սիրիահայ վարպետից մատանի է գնել