Նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթությունը մասայական կկիրառվի հանրապետության դպրոցներում
Կրթություն, գիտություն
12:18 08/12/2016
Հայաստան

Նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթությունը մասայական կկիրառվի հանրապետության դպրոցներում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթությունը նոր ուսումնական տարվանից մասայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:

«Իրատեսակա՞ն է պարոն Մկրտչյան»,- հարցրեց վարչապետը:

Երկրորդ՝ հաշվի առնելով ֆինանսական և տնտեսգիտական որակյալ կրթությամբ ապահովելու  կարևորությունն ու արդիականացումը, Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԿԳ նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
 

Placeholder
Նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթությունը մասայական կկիրառվի հանրապետության դպրոցներում