Հայկական երեք ֆիլմ՝ «Ոսկե գլոբուս» -ի հավակնորդների  ցանկում
Մշակույթ
19:28 08/12/2016
Հայաստան

Հայկական երեք ֆիլմ՝ «Ոսկե գլոբուս» -ի հավակնորդների ցանկում

Հայաստանից երերք ֆիլմ հավակնում է արժանանալ «Ոսկե գլոբուս»  74-րդ մրցանակաբաշխության «Լավագույն  օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում մրցանակի: Մրցանակաբաշխության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցանակի հավակնող ֆիլմերը երեքն են` Ջիվան Ավետիսյանի  «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռը», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»:

Այս անվանակարգում ներկայացված է տասնյակ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, նորմինացվելու է 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուս» -ի: 

«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ‪ Սարիկ Անդրեասյանի «‎Երկրաշարժ» ֆիլմի  պրեդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու  50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:

Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմը  պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ  իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը:  Ֆիլմում նկարահանվել են՝ Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:

Placeholder
Հայկական երեք ֆիլմ՝ «Ոսկե գլոբուս» -ի հավակնորդների ցանկում