Թրամփը համատեղության կարգով կաշխատի նաև որպես րեալիթի-շոուի պրոդյուսեր
Քաղաքական
10:43 09/12/2016

Թրամփը համատեղության կարգով կաշխատի նաև որպես րեալիթի-շոուի պրոդյուսեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի ամերիկյան NBC հեռուստաընկերությամբ հունվարի 2-ից հեռարձակվելիք The Celebrity Apprentice րեալիթի շոուի պրոդյուսերը։ Հաղորդումը կվարի Առնոլդ Շվարցենեգերը։ Այդ մասին գրել է Variety պարբերականը։

Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ 2004-ին Թրամփը նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող մեկ այլ հաղորդման՝ «Աշակերտ» պրոդյուսերն է եղել։ Այդ հաղորդումը ունեցել է բարձր վարկանիշ և երեք անգամ առաջադրվել «Էմմի» մրցանակի։

Նշվում է որ հաղորդման հեղինակ Մարկ Բյորնետի անունից հետո կհայտնվի Թրամփի անունը, որին կհաջորդի Շվարցնեգերի անունը, որը գործադիր պրոդյուսերն է հաղորդման։

Ըստ աղբյուրի, Թրամփին այս աշխատանքի համար վարձատրելու է MGM ընկերությունը, որտեղից հրաժարվել են լրատվամիջոցին ասել աշխատավարձի չափը։

Թրամփի մամուլի խոսնակ Հոփ Հիքսը ասել է, որ Թրամփը դեկտեմբերի 15-ին մամուլի ասուլիս է ունենալու, որտեղ կպատասխանի բոլոր հարցերին, նաև՝ բիզնես շահերի վերաբերյալ։ 
 

Placeholder
Թրամփը համատեղության կարգով կաշխատի նաև որպես րեալիթի-շոուի պրոդյուսեր