Մեդինսկի. Պալմիրայում  հուշարձանների վերականգնումը հնարավոր է ռազմական գործողությունների ավարտից հետո
Մշակույթ
18:55 09/12/2016
Աշխարհ

Մեդինսկի. Պալմիրայում հուշարձանների վերականգնումը հնարավոր է ռազմական գործողությունների ավարտից հետո

ՌԴ մշակույթի նախարարությունը կարծում է, որ Պալմիրայում վնասված ճարտարապետական հուշարձանների վերականգնման ուղղությամբ լուրջ աշխատանքներ կարելի է սկսել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Էրմիտաժի  տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այս տարվա մայիսին եղել են Պալմիրայում:

«Նայել ենք: Վիճակը սարսափելի է: Բայց նախքան այնտեղ լուրջ աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է, որ ռազմական գործողություններն ավարտվեն»,- ասել է նա՝  խոսելով Միխայիլ Պիոտրովսկու առաջարկություն մասին՝  ՌԴ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել հանձնաժողով, որը կհամակարգի սիրիական հնագույն քաղաքում հուշարձանների վերականգնումը:

«Մենք աջակցում ենք այդ գաղափարը, մեր հանձնախումբն ամռանը եղել է Պալմիրայում»,- ասել է Մեդինսկին՝ միաժամանակ հավելելով, որ բազմաթիվ հուշարձաններ վերականգնման անհրաժեշտություն ունեն, բայց կրակոցների ներքո անհնար է սկսել աշխատանքներ:

2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այսօր տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից: Քաղաքն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:

Placeholder
Մեդինսկի. Պալմիրայում հուշարձանների վերականգնումը հնարավոր է ռազմական գործողությունների ավարտից հետո