Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
Սպորտ
19:00 09/12/2016
Աշխարհ

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին

Դեկտեմբերի 26-30-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենան աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ: Ընդհանուր առմամբ այս պահին մրցաշարին մասնակցելու համար գրանցվել է 118 շախմատիստ, որոնց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս:Ավելացնենք, որ կարևորագույն այս ստուգատեսի գլխավոր մրցավարն է լինելու միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Placeholder
Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին