Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջինն տուրի «Զարյայի» հետ կայացած խաղի արդյունքից, իր սաներից և խաղադաշտից, որը նա հանդիպումից առաջ անվանել էր սահադաշտ: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
Անդրադառնալով առաջին գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանին, յուրահատուկը շեշտել է, որ հայ ֆուտբոլիստը տաղանդավոր է և իրենք գիտեին, թե ինչի համար են գնել հենց Մխիթարյանին:
«Հենրիխից երկար ժամանակ պահանջվեց` նոր թիմին հարմարվելու համար, սակայն մենք գիտեինք, թե ում ենք գնում և թե որքան տաղանդավոր է նա: Հիմա Մխիթարյանը լավ է հանդես գալիս թե Պրեմիեր լիգայում, թե Եվրոպայի լիգայում և թե Անգլիայի գավաթի խաղարկությունում: Ես նրանից շատ գոհ եմ, իսկ խփած գոլն ավելի երջանիկ կդարձնի նրան»,- ասել է Մոուրինյոն: