ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր
Մշակույթ
16:17 12/12/2016
Հայաստան

ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր

Դեկտեմբերի 13-ին Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև։ Փաստաթուղթը ստորագրելու են նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։ 

Նախարարությունից տեղեկացնում են, որ Միխայիլ Պիոտրովսկին իր ծննդավայր Երևանում մասնակցելու է հոր՝ հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացման արարողությանը, «Էրեբունի» պատմահնագիտական ինստիտուտ-թանգարանում մասնակցելու է կլոր սեղանի, հանդիպելու է Ճարտարապետության և շինարարության, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարնների ուսանողների և դասախոսների հետ։

Նա Երևան է  եկել որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ, որը զբաղվում է արվեստի պատկերագրքերի հրատարակչական գործով։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած բազմամյա ավանդի և համաշխարհային մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես հարազատ տուն ու օջախ է իր համար: 

Placeholder
ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր