Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ»
Աշխարհում
09:18 12/12/2016
Աշխարհ

Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել «Տոտենհեմի» նկատմամբ 1։0 հաշվով տոնած հաղթանակի մասին։

«Դա կարևոր հաղթանակ էր լուրջ մրցակցի նկատմամբ։ Վերջին 10-15 րոպեի ընթացքում արժանի չէինք նյարդայնության, որովհետև երկրորդ գոլը կարող էինք խփել։ Այս պահին 1։0-ն հիանալի հաշիվ է, որովհետև մեզ միավորներ են պետք։

Կարծում եմ՝ շատերը ոչ այնքան հաճելի զգացումներ ունեն։ Մենք կրկին պահեր ունեցանք՝ խփելու երկրորդ գոլը։ Չխփեցինք ու նորից մեզ ենթարկեցինք մշտական դարձած ռիսկին որովհետև մրցակիցը լավ խաղացողներ ու մարզիչ ունի, և նրանք կարող էին փոխել իրավիճակը։

Թիմը լավ խաղաց։ Հիմա մենք կհյուրընկալվենք «Վեստ Բրոմվիչին» ու «Կրիստալ Պելասին»։ Ուրախ ենք թիմի զարգացումից, ֆուտբոլիստներն այժմ վստահություն ունեն։

Չեմ կարծում, որ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է։ Հնարավոր է, որ նա մեկ շաբաթ չկարողանա խաղալ։ Վախենում էի, որ վնասվածքը կարող է լուրջ լինել, սակայն հիմա թվում է, որ այդպես չէ։ Նա առավելագույնը երկու շաբաթ բաց կթողնի։ Ոչ մի լուրջ կամ խնդրահարույց բան չկա։ Մխիթարյանը խաղին հաղորդում է այն ամենը, ինչ ես ակնկալում եմ հարձակման խմբի խաղացողներից։ Նույնիսկ հնարավոր է, որ մեկ շաբաթից վերադառնա, և այդպես ավելի լավ է։

Ես ուրախ եմ Հենրիխի նման խաղի համար։ Անհատական պարգևներն ինձ չեն հուզում, բայց նրա համար, ով անընդհատ աշխատում է ու աշխատում, դրանք շատ բան են նշանակում։ Եվ խոսքը միայն ստեղծելու մասին չէ։ Նա թիմին նաև պաշտպանությունում է օգնում։

Մխիթարյանը հատել է հոգեբանական գիծը և ավելի ուժեղ կդառնա։ Երկու դրվագը, որոնցում նա խլեց գնդակը, շատ կարևոր էին։ Նա հիանալի էր։ Ես ուզում եմ, որ հարձակման գծի մյուս խաղացողները նույնպես հատեն այդ հոգեբանական գիծը։ Նրանցից ավելին եմ սպասում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
 

Placeholder
Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ»