ԿԳՆ. Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից
Կրթություն, գիտություն
15:09 12/12/2016
Հայաստան

ԿԳՆ. Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Հայտնում են  ԿԳՆ  հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:
 

Placeholder
ԿԳՆ. Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից