ՀՀԿ խորհրդի կազմում փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:48 13/12/2016

ՀՀԿ խորհրդի կազմում փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որի ժամանակ կարևոր խնդիրներ են լուծվելու՝ նշանակվելու են ՀՀԿ նախագահի տեղակալները և ոչ միայն։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, փոփոխություններ են սպասվում խորհրդի կազմում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերադասավորումներ են տեղի ունենալու։

«Խորհրդի կազմի փոփոխությունները ցույց կտան, թե ովքեր ակտիվ կլինեն առաջիկա գործընթացներում, ովքեր դուրս կմղվեն թիմից։ Նոր խորհրդում կընդգրկվեն ՀՀԿ մկրտությունը վերջերս ստացած նախարարները և ոչ միայն։ Նիստը տեղի կունենա առաջիկա 5-7 օրերի ընթացքում»,-հավելել է թերթը։

Placeholder
ՀՀԿ խորհրդի կազմում փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»