Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բժշկականի ռեկտորի միակ թեկնածուն նախկին նախարար Արմեն Մուրադյանն է. «Հրապարակ»
Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում երկրորդ հայտ չներկայացվեց։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը միայնակ է մասնակցելու մրցույթին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ մրցակիցներ չեն լինելու, այլապես Մուրադյանը ԺՊ-ի կարգավիճակում չէր լծվի կադրային փոփոխությունների։ Ի դեպ, նա օրերս նոր նշանակումներ է արել. Կրթության որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար է նշանակվել Արա Հայրապետյանը, իսկ ուսումնամեթոդական վարչության պետ՝ դոցենտ Կարինե Բարոյանը»,-հավելել է թերթը։