Լյուդմիլա Սարգսյանին  խոստացել են ընդգրկել  ԲՀԿ ցանկում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:42 13/12/2016

Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել ԲՀԿ ցանկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի  տեղեկություններով՝ ՀՀ Ազգային Ժողովի  «Հայ ազգային կոնգրես»  խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական  հնչակյան  կուսակցության ատենապետ  Լյուդմիլա Սարգսյանին  խոստացել են ընդգրկել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկում։  Նա այս առիթով հանդիպել է անձամբ  Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին  հստակ դիրքորոշում չի հայտնել։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  չի բացառել իր  քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ։ Բազմաթիվ  քաղաքական ուժերի  հետ այս  օրերին  հանդիպումներ ենք ունեցել,  քննարկվել են մասնակցության  հնարավորությունները»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ, ամենայն  հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական  հնչակյան  կուսակցությունը 2017-ի խորհրդարանական  ընտրություններին դաշինքով կմասնակցի։   

Placeholder
Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել ԲՀԿ ցանկում. «Ժողովուրդ»