Հայ ծանրորդները վերադարձան 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով
Սպորտ
16:40 13/12/2016
Հայաստան

Հայ ծանրորդները վերադարձան 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով

Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադարձել են 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներով:

Առաջնության չեմպիոններ են դարձել 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) և Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Ռոստոմ Խուդանյան):

Արծաթե մեդալակիր է դարձել Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան): Սամվել Գասպարյանը (94 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան) դարձել է բրոնզե մեդալակիր:

Ծանրամարտի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ:
 

Placeholder
Հայ ծանրորդները վերադարձան 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով