Boeing-ը կկրճատի 777 օդանավերի արտադրությունը
Տնտեսություն
16:59 13/12/2016
Աշխարհ

Boeing-ը կկրճատի 777 օդանավերի արտադրությունը

Boeing ընկերությունը հայտարարել է իր 777 ինքնաթիռների արտադրության ծավալները 40 տոկոսով նվազեցնելու մասին:

«ՏԱՍՍ»-ը գրում է, որ ավելի վաղ Boeing-ն արդեն պլանավորել էր սկսած հունվարից այս մոդելի ինքնաթիռների արտադրությունը նվազեցնել ամսական ﬕնչև յոթ՝ վաճառքների անկման պատճառով: Աﬔրիկյան ընկերության ղեկավար Դենիս Մյուլենբերգը հոկտեմբերին հայտարարել էր արտադրության ծավալների հնարավոր կրճատման մասին, բայց ամսական հինգ ավիահանրանավից ոչ պակաս:

Աղբյուը հիշեցնում է՝  2015 թվականին ընկերությունն ստացել է  Boeing 777 օդանավերի 58 պատվեր, ﬕնչդեռ 2014 թվականին այն եղել է 283:

Դեկտեմբերի 11-ին հայտնի է դարձել Իրանի Iran Air խոշորագույն ավիափոխադրողի և Միացյալ Նահանգների ավիաշինական կորպորացիայի ﬕջև 80 մարդատար ինքնաթիռների, այդ թվում 30 777 ինքնաթիռների ձեռքբերման՝ 16,6 ﬕլիարդ ոլարի պայմանագրի ստորագրման մասին:

Placeholder
Boeing-ը կկրճատի 777 օդանավերի արտադրությունը