Գագիկ Խաչատրյանը մեծ  ներդրում է կատարել  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ՀԺ
Օրվա մամուլ
08:49 14/12/2016

Գագիկ Խաչատրյանը մեծ ներդրում է կատարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ  ֆինանսների նախկին  նախարար  Գագիկ Խաչատրյանին  իշխանությունը ստիպել է  սեփական միջոցների  հաշվին մեծ  ներդրում կատարել  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ սահմանն ապահովելով տեխնիկական  հզոր միջոցներով։

Մինչ նախարար դառնալը Խաչատրյանը  ստիպված է եղել մեծ գումարներ ծախսել և սահմանն ապահովել  ադրբեջանական կողմից  բոլոր շարժերն  արձանագրելու հնարավորություն ընձեռող սարքավորումներով։  Ընդ որում, տեխնիկական միջոցները  տեղադրելու համար  սահման են մեկնել  Գագիկ Խաչատրյանին պատկանող  Ucom ընկերության  մասնագետները։ 

Թերթը փորձել է պաշտպանության  փոխնախարար Արա  Նազարյանից մեկնաբանություն  ստանալ այս  և ՀՀ այլ  պաշտոնյաների կամ  մեծահարուստների կողմից կատարված  ներդրումների վերաբերյալ,  բայց նա չի ցանկացել պատասխանել՝  չհերքելով, որ  նման իրողություն եղել է։

Placeholder
Գագիկ Խաչատրյանը մեծ ներդրում է կատարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ՀԺ