«Ժառանգություն»-ը կհայտարարի ընտրություններին  միայնակ մասնակցելու մասին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:00 14/12/2016

«Ժառանգություն»-ը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին. «Ժամանակ»

«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա օրերին  հանդես է գալու  հայտարարությամբ՝  ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ։ 

Ըստ ամենայնի՝  կուսակցությունը կհայտարարի ընտրություններին  միայնակ մասնակցելու մասին,  քանի որ այդ ուժի առանցքային  գործիչներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքով մասնակցությանը և  նրան հաջողվել է  Րաֆֆի Հովհաննիսյանին ևս համոզել որևէ դաշինքի չմիանալ։  Այս որոշմանը շարունակում է դեմ հանդես գալ  «Ժառանգության»  փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը։ Ըստ թերթի, նա կարծում է, որ  ընտրություններին պետք է  գնալ դաշինքով:

Placeholder
«Ժառանգություն»-ը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին. «Ժամանակ»