Լևոն Տեր-Պետրոսյանը  իշխանության հասցեին բավական մեղմ  ելույթ է ունենալու.«Ժամանակ»
Օրվա մամուլ
09:06 14/12/2016

Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու.«Ժամանակ»

Դեկտեմբերի 17-ին  տեղի է ունենալու  ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ,  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  իշխանության հասցեին բավական մեղմ  ելույթ է ունենալու՝  Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը,  այլոց հետ հաջողության հասնելու  հնարավորություններն  ավելի մշուշոտ են։  Տեր-Պետրոսյանը հույս ունի՝  արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանը  իր աջակցության կարիքը մշտապես զգալու է,  ուստի առաջին նախագահը վստահ է, որ  իշխանությունը կգտնի ՀԱԿ-ին նոր  խորհրդարանում տեղ ունենալու ձևը՝ դաշինքով կամ առանց»,-հավելել է թերթը։

 

Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու.«Ժամանակ»