Բանանի երկրորդ խոշոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է. «Փաստ»
Օրվա մամուլ
08:49 14/12/2016

Բանանի երկրորդ խոշոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է. «Փաստ»

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, կարծես պատճառ է դարձել, որ հայաստանյան մեկ այլ ընկերություն, բանան ներկրի Հայաստան: Բանանի ներկրումը Հայաստան իրադարձային է համարվում, քանի որ այս շուկայում երկար տարիներ մենաշնորհային դիրք է ունեցել «Քեթրին գրուպ» ընկերությունը: Վերջերս լրագրողները փորձում էին պարզել, թե ով է այն համարձակ երկրորդ ներկրողը, որի մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը:

«Փաստ»-ի տեղեկություններով` շուկայում հայտնված բանանի նոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է, ով իր առևտրային ցանցերում սկսել է վաճառել հենց իր ներմուծած բանանը: Իհարկե, կան արդեն նաև երկրորդ և երրորդ ներկրողները:

Placeholder
Բանանի երկրորդ խոշոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է. «Փաստ»