Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատգամավորները առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրան կողմ քվեարկեց 101 պատգմավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ առաջին անգամ է, երբ հարկային օրենսգրքի հետ կապված հարցին միասնաբար կողմ են քվեարկում: «Ուրեմն պետք է լավատես լինել»,- հավելեց նա:
Նախքան քվեարկությունն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ սա ոչ թե հարկային համաներման, այլ դրան մոտ՝ անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է: «Դա այսօրվա տույժ ու տուգանքների մի 5 տոկոսն է ներկայացնում: Պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք 130 մլրդ դրամի մայր պարտքեր և մոտ 65 մլրդ դրամ տույժ ու տուգանքներ: Իսկ այս նախագծով ընդամենը 3 մլրդ-ի մասին է խոսքը: Ասեմ՝ դատարաններում հերթ է սնանկացման վարույթների մասով: Մենք պետք է կարողանանք ճիշտ համաներման քաղաքականություն վարել»,- ասաց Միքայել Մելքումյանը: