Հակառուսական ակցիաների պատճառով Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը խիստ հսկողության տակ է
Քաղաքական
09:29 14/12/2016
Աշխարհ

Հակառուսական ակցիաների պատճառով Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը խիստ հսկողության տակ է

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ ուժեղացվել են անվտանգության միջոցները: Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով դիվանագետների հայտարարությանը:

Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Իրինա Կասիմովի խոսքով՝ հյուպատոսությունը հսկվում «հակառուսական ակցիաների» պատճառով:

«Սիրիայում հեղափոխական ուժերի մեդիա կենտրոնի» թվիթերյան միկրոբլոգում լուսանկարներ են տեղադրվել  նման ակցիաներից, որտեղ հավաքվածները անհամաձայնություն են հայտնում ՌԴ-ի մասնակցությամբ Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հալեպի ազատագրման գործողությունների հետ կապված:

Լրատվամիջոցը գրում է՝ նախօրեին երեկոյան հաղորդվել էր, որ Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերին մնում ընդդիմադիրներից մաքրել  Հալեպի երեք փոքր թաղամաս:

 

Placeholder
Հակառուսական ակցիաների պատճառով Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը խիստ հսկողության տակ է