«Երգչախմբային լաբորատորիա» մրցույթում կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է երրորդ տեղը
Մշակույթ
10:14 14/12/2016
Հայաստան

«Երգչախմբային լաբորատորիա» մրցույթում կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է երրորդ տեղը

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Երգչախմբային լաբորատորիա» հեղինակավոր մրցույթին և զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը։

ՀՀ կոմպոզիտորների միությունից  Panorama.am-ին տեղեկացրին, որ մրցույթին ընդգրկված է եղել շուրջ 150 ստեղծագործություն, կոմպոզիտորները ներկայացված են եղել ՌԴ բազմաթիվ քաղաքներից, Բելառուսից, Ուկրաինայից, Սլովակիայից։ Հայաստանից միակ ներկայացուցիչը եղել է Սոֆյա Միքայելյանը։

Ս․Միքայելյանը մասնակցել է նաև կոմպոզիտորական մեկ այլ` «Ռոման Սլադկոպևեցի» անվան մրցույթին և արժանացել պատվոգրի:

Կոմպոզիտորը ՌԴ «հյուսիսային մայրաքաղաքում» հանդես է եկել նաև հեղինակային համերգով:

Placeholder
«Երգչախմբային լաբորատորիա» մրցույթում կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է երրորդ տեղը