Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին
Տնտեսություն
14:04 14/12/2016
Հայաստան

Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին

Կոնվերս Բանկը հայտարարում է Բանկի վճարային պլաստիկ քարտերի կիրառման հնարավորությունների և աշխարհագրության ընդլայնման նոր նախաձեռնության մասին:

Բանկի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այն հաճախորդները, որոնք կնախընտրեն Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, Բանկի գործընկերների ցանցում վճարումների կատարելով Բանկի քարտերով,  կստանան 5-25 տոկոս զեղչ:

Սա զեղչային ցանցի աշխարհագրության  ընդլայնման ծրագրի մեկնարկն է. Վրաստանում ընտրվել են այն վայրերը՝ մասնավորապես այն հյուրանոցները և ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:

Բանկը մշտապես զարգացնում է պլաստիկ քարտերի սպասարկման ենթակառուցվածքները, պարբերաբար իրականացվող ակցիաների, «Cash Back», «Կոնվերս միավորներ» բոնուսային ծրագրերին զուգահեռ  բանկի քարտապաններն ունեն  նաև  ՀՀ տարածքում ստեղծված ամենամեծ տեղական 10-50 % զեղչային համակարգերից օգտվելու հնարավորություն:          

Զեղչային  հնարավորություններին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում:

Placeholder
Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին