Հրանտ Մելքումյանին կես միավոր է բաժանում առաջատարից
Սպորտ
19:00 14/12/2016
Աշխարհ

Հրանտ Մելքումյանին կես միավոր է բաժանում առաջատարից

Տեղի են ունեցել շախմատի «ՖԻԴԵ Օփեն» մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Հրանտ  Մելքումյանը առավելության է հասել Ֆրոդե Էլսնեսի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Ջոնի Հեկտորին: Մրցաշարի մեր մյուս մասնակիցը` պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը, պարտություն է կրել հնդիկ գրոսմայստեր Դիփան Չակրավարտիից:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, «ՖԻԴԵ Օփենի» մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

10 շախմատիստ, որոնց խմբում է նաև Հրանտ Մելքումյանը, առաջատարից հետ են մնում կես միավորով և կիսում են 2-11-րդ հորիզոնականները: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը` 3.5:
 

Placeholder
Հրանտ Մելքումյանին կես միավոր է բաժանում առաջատարից