Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Տնտեսություն
13:46 14/12/2016
Հայաստան

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս է բերվել էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրութուն։

 

 

Placeholder
Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը