Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են արտերկրում.«Ժամանակ»
Օրվա մամուլ
08:49 15/12/2016

Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են արտերկրում.«Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  Սեյրան Օհանյանը  ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան  Օսկանյանի հետ  հանդիպել է  Հայաստանից դուրս՝  այս տարի օգոստոս ամսին,  երբ պաշտոնանկ եղավ Հովիկ Աբրահամյանը և ակնհայտ էր, որ  նոր կառավարություն է ձևավորվելու:

Ըստ թերթի, Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով  հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահի Վարդան Օսկանյանի հետ  հանդիպման փաստը: 

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ  Սեյրան Օհանյանի հորդորով է  Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին և  նախագահի աշխատակազմի ղեկավարի  տեղակալի  պաշտոնին՝  ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը: Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝  Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում  դեռևս չունի,  բայց նա, անպայման, ներկա է գտնվելու  Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք  «Երրորդ հանրապետություն»  կուսակցության  հիմնադիր համագումարին:  Չի բացառվում, որ  պաշտպանության նախկին  նախարարը  հանդես գա ելույթով:

Placeholder
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են արտերկրում.«Ժամանակ»