Բենզինը զգալի կէժանանա. «Փաստ»
Օրվա մամուլ
09:03 15/12/2016

Բենզինը զգալի կէժանանա. «Փաստ»

«Փաստի» տվյալներով` վերջին ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է բենզինի շուկայում տիրող իրավիճակից:

«Որոշել են եկող տարվա մարտ–ապրիլ ամիսներից ԵԱՏՄ երկրներում սահմանել նույն գները: Որոշվել է նաև բենզին ներկրել ՌԴ–ից: Ի դեպ, ռուսական բենզինն ավելի որակյալ է, քան մեզ մոտ վաճառվողը: Արդյունքում ժողովուրդը կշահի, որովհետև մեր հաշվարկներով բենզինը կէժանանա մոտ 45–46 դրամով: Նավթամթերք արտադրող ռուսական խոշոր մի ձեռնարկություն արդեն քայլեր է անում: Քանի որ ռուսական բենզինը շատ էժան է, նույնիսկ տրանսֆերի գումարն ավելանալով գինն անհամեմատ ցածր կլինի»,-գրել է թերթը:

Placeholder
Բենզինը զգալի կէժանանա. «Փաստ»