«Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին
Կրթություն, գիտություն
12:07 15/12/2016
Հայաստան

«Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել ու ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում  ներկայացնել  համապատասխան առաջարկություններ:

«Պարոն վարչապետ, մենք արդեն աշխպատում ենք, գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
 

Placeholder