Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ. վարչապետ
Կրթություն, գիտություն
15:09 15/12/2016
Հայաստան

Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ. վարչապետ

Վերջին ժամանակահատվածում կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Այս  մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ:

«Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը: Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ է տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»-,- նշեց վարչապետը: 

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումներ՝  ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, դրանց վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

Placeholder
Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ. վարչապետ