Օպտիմալացման, կրճատման արդյունքում կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ
Տնտեսություն
16:28 15/12/2016
Հայաստան

Օպտիմալացման, կրճատման արդյունքում կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը և «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպել և ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: Վերոնշյալ կազմակերպություններն իրականացնում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտի ծրագրերը ու աշխատանքները: Արդյունքում ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ. կկրճատվեն 3 մեքենա, 9 աշխատատեղ, կտնտեսվի մոտ 106.9 մլն ՀՀ դրամ:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Արդյունքում կբարձրանա գործունեության արդյունավետությունը, կապահովվի պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը. կկրճատվի 21 հաստիք, կտնտեսվի 20 մլն ՀՀ դրամ:

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հանձնարարականի` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկում է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի՝ դրանց գործառույթների պահպանման ու օպտիմալացման նպատակով: Արդյունքում կկրճատվի 20 հաստիք և կտնտեսվի տարեկան մոտ 30 մլն ՀՀ դրամ:

 

Placeholder
Օպտիմալացման, կրճատման արդյունքում կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ