Կառավարությունը հիմնադրամ է ստեղծում Սյունիքում
Քաղաքական
16:55 15/12/2016
Հայաստան

Կառավարությունը հիմնադրամ է ստեղծում Սյունիքում

Սյունիքի մարզում զարգացման և ներդրումային բարենպաստ դաշտի ստեղծման համակարգված գործողությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ մարզերում տնտեսական ակտիվությանը նպաստելը համարվում է պետության առանցքային խնդիրներից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան մասնագիտական և ֆինանսական ներուժ ունեցող կառույցի միջոցով:

Հիմնադրամը կիրականացնի բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն:

Անդրադառնալով որոշմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է նախաձեռնությունը և հորդորել հետևողական լինել՝ հնարավոր համարելով այդ փորձի կիրառումը նաև այլ մարզերում:

Կառավարությունը ընդունել է մեկ այլ որոշում, որը վերաբերում է  Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելուն:

Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2015թ. ծախսը կազմել է` 148271 կվտ/ժ, որի համար անհրաժեշտ է տրամադրել 6,626.3 հազար ՀՀ դրամ գումար: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 75 շահառու:

Որոշմամբ կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը:

 

Placeholder
Կառավարությունը հիմնադրամ է ստեղծում Սյունիքում