Քոչարյանի քաղաքական պլանները կհստակեցվեն Ամանորից հետո. ՀԺ
Օրվա մամուլ
08:48 16/12/2016

Քոչարյանի քաղաքական պլանները կհստակեցվեն Ամանորից հետո. ՀԺ

ԱԺ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի  մասնակցել-չմասնակցելու  մասին տեղեկությունը  հնարավոր կլինի  հստակեցնել  Ամանորից հետո։  Այդ մասին «Հայկական ժամական»-ի թղթակցի  հետ զրույցում  հայտնել է Քոչարյանի մամուլի խոսնակ  Վիկտոր Սողոմոնյանը։ 

Վերջինս դեռ նախորդ  շաբաթ  խոստացել էր,  որ Քոչարյանի հետ  կխոսի և այս շաբաթվա սկզբին  այդ կապակցությամբ անելիք կունենա։  «Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել, և ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»,- ասել էր Սողոմոնյանը։  

Placeholder
Քոչարյանի քաղաքական պլանները կհստակեցվեն Ամանորից հետո. ՀԺ