Դժվար տարի՝ ԲՈՀ-ի համար
Կրթություն, գիտություն
17:26 16/12/2016
Հայաստան

Դժվար տարի՝ ԲՈՀ-ի համար

Այս տարին բավականին դժվար է եղել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի համար: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մենք բարեփոխումների անցանք, որոնք  շատ ծանր ու դժվար անցան, բայց, կարծում եմ, հաջող,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

Նա հայտնեց, որ այսօր ունեն նոր գիտական աստիճանաշնորհման անվանացանկ և 62 նոր ձևավորված մասնագիտական խորհուրդ:  Լ. Արզումանյանի խոսքով՝ դրանք ձևավորվել են հիմնականում մի քիչ եվրոպական  չափանիշներին  համապատասխանեցնելու միտումով:

«Որպես այդպիսին՝ շատ հստակ չափանիշներ չկան, բայց կա մի կետ, որտեղ  համարյա բոլորը նույնատիպ են՝ պաշտպանությունները  կազմակերպում են փոքր թվով գիտնականներով: Մենք գնացինք այդ  ճանապարհով: Դրանով պատասխանատվությունը բավականին կբարձրանա»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը:

Լ. Արզումանյանը տեղեկացրեց, որ այս տարի մասնագիտական խորհուրդներում մոտ 12 աշխատանք մերժվել է, իսկ դա, նրա կարծիքով, արդեն պատասխանատու վերաբերմունքի արդյունք է:

«Նախորդ երկու տարիների համեմատ  մեր մերժումերի թիվը կրճատվել է: 45 է այս տարի: Մի փաստ, որը, կարծում եմ, բավականին խոսուն է. այս տարի 120-ով պակասել է նաև  պաշտպանությունների թիվը: Ոչ մի արտաքին գործոն դրա համար չկա, այսինքն ոչ բանակի օրենքն է փոխվել, ոչ հայցորդությունն է հանվել, ոչ ասպիրատուրայի տեղերն են պակասել: Կարծում եմ՝ դա ԲՈՀ-ի սկզբունքային աշխատելու արդյունք է»,- նշեց նա:
 

Placeholder
Դժվար տարի՝ ԲՈՀ-ի համար