Օտարալեզու 9 ֆիլմ պայքարելու է «Օսկար»-ի համար
Մշակույթ
10:09 16/12/2016
Աշխարհ

Օտարալեզու 9 ֆիլմ պայքարելու է «Օսկար»-ի համար

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկվել է 9 ֆիլմ, այդ թվում նաև ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը: «Օսկար»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կարճ ցուցակում ընդգրկվել են նաև Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Կանադայից, Դանիայից, Նորվեգիայից և Իրանից ներկայացված ֆիլմերը:

Այս անվանակարգի երկար ցուցակում ներառված էր 85 ֆիլմ:

Ա. Կոնչալովսկու «Դրախտ» սև-սպիտակ ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է:

Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 73-րդ կինոփառատանում, որտեղ ֆիլմը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է «Արծաթե առյուծ»-ի:

Իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Առևտրականը» («The Salesman») նույնպես կարճ ցուցակում է: Աղհար Ֆարհադին  շատ հայտնի է Արևմուտքում ի շնորհիվ իր դրամատիկ կինոնկարների՝ նվիրված  Իրանի ժամանակակից հասարակության կյանքին: Նա տարբեր ֆիլմերի համար ստացել է մրցանկաներ, այդ թվում նաև՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Ոսկե արջ»:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:
 

Placeholder
Օտարալեզու 9 ֆիլմ պայքարելու է «Օսկար»-ի համար