Հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Տնտեսություն
18:47 16/12/2016
Հայաստան

Հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել

Հայաստանում  2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 232.4 հազար տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով  նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում  9.7%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով  139.6 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 2.2%-ով` կազմելով  12 514.6 տոննա:

Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հոկտեմբերին  15.9%-ով էլ նվազել է ձավարեղենի արտադրությունը. եթե 2015թ-ի հունվար-հոկտեմբերին  արտադրվել է 767.1 տոննա ձավարեղեն, ապա 2016թ-ի հունվար-հոկտեմբերի՝ 645.1 տոննա:

Վիճակագրության համաձայն` 10 ամիսներին ավելացել է միայն մակարոնեղենի արտադրությունը, մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է  2 662.1 տոննա մակարոնեղեն` ապահովելով 14.4 տոկոսի աճ:

 

Placeholder
Հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալները շարունակում են նվազել