ԼՂ բանակցային գործընթացը գտնվում է  որոշակի սառեցված փուլում. Կ. Բեքարյան
Քաղաքական
15:42 16/12/2016
Հայաստան

ԼՂ բանակցային գործընթացը գտնվում է որոշակի սառեցված փուլում. Կ. Բեքարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այսօր, կարելի է արձանագրել, գտնվում է  որոշակի սառեցված փուլում  կամ փակուղային վիճակում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։ 

Նրա խոսքով՝ շատ բնական ձևով հայկական կողմերը  պահանջում են ի կատար ածել պայմանավորվածությունները, ադրբեջանական կողմը ոչ դրա ցանկությունն ունի, ոչ կամքը:

Խոսելով Համբուրգում ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, նրա գնահատմամբ, այն թեև կրկին չուներ ուղղակիորեն Ադրբեջանին ցույց տվող հասցեականություն, սակայն ցանկացած մարդու, ով ուղղակի կամ անուղղակի զբաղվում է ղարաբաղյան կոնֆլիկտով, հասկանալի էր, թե ինչին էր այն վերաբերում:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահի խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո հեշտ չէ վերադարձը բանակցային սեղանի: Նա նշեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի  հանդիպումները ինչ-ինչ հույսեր ներշնչում էին բանակցային գործընթացի մասով, սակայն նման հանդիպումներից հետո միշտ տեղի է ունենում այն, ինչ Ադրբեջանը վաղուց դարձել է ձեռագիր՝ հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից:

Placeholder
ԼՂ բանակցային գործընթացը գտնվում է որոշակի սառեցված փուլում. Կ. Բեքարյան