Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժը  3 քաղաքական ուժերի կողմից  առաջարկ է ստացել. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 17/12/2016

Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժը 3 քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել. ՀԺ

Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում  հայտնել է, որ  Ազգային ժողովի ընտրություններից առաջ  3 տարբեր քաղաքական ուժերի կողմից  առաջարկ է ստացել՝  ներգրավվել իրենց  նախընտրական ցուցակներում:

 Սահակյանը, սակայն,  ձեռնպահ է մնացել  անուններ բարձրաձայնել, նշելով, որ մերժել է  առաջարկները:  Նա հերքել է մամուլում տեղ գտած  տեղեկությունը, թե  ինքը պատրաստվում է  Տավուշի մարզում  Հայ հեղափոխական դաշնակցության  ռեյտինգային ցուցակով  պատգամավորի թեկնածու առաջադրվել: 

Թերթի թղթակցի ճշգրտող հարցին՝  նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ  չկա մի կուսակցություն,  որի ցուցակով բժիշկը  պատրաստ է մուտք գործել  քաղաքականություն,  Արտավազդ Սահակյանը պատասխանել է,  ինքը այժմ որևէ որոշում չի ընդունել:  «Ես դեռ ժամանակ ունեմ և  այս ընթացքում  կհետևեմ մարդկանց վարքին:  Իմ այն տարիքը չէ, որ  շուտափույթ որոշումներ կայացնեմ»,-հայտարարել է  Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

 

Placeholder
Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժը 3 քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել. ՀԺ