Իր սանձազերծած հաջորդ պատերազմում, Ադրբեջանը դառը պարտություն կկրի. ՀՀ առաջին նախագահ
Քաղաքական
14:36 17/12/2016
Հայաստան

Իր սանձազերծած հաջորդ պատերազմում, Ադրբեջանը դառը պարտություն կկրի. ՀՀ առաջին նախագահ

Սեփական նախաձեռնությամբ սանձազերծած հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը հաստատաբար դառը պարտություն կկրի և ևս մի քանի շրջան կկորցնի: Այդ մասին այսօր Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարեց ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահի այս հայտարարությունը դահլիճը ընդունեց ծափահարություններով:

«Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն աստծուն է հայտնի, ես այսքանը երաշխավորում եմ», -ժպտալով հավելեց ՀՀ առաջին նախագահը:

Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, Իլհամ Ալիևը «ռացիոնալ մտածող պետական գործիչ է, որը ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև իր սեփական ժողովրդի խիստ անհրաժեշտ ուղղությամբ»:

«Որքան մեզ է անհրաժեշտ խաղաղությունն ու հաշտությունը, այնքան էլ իրեն», -նկատեց Տեր-Պետրոսյանը:

Placeholder
Իր սանձազերծած հաջորդ պատերազմում, Ադրբեջանը դառը պարտություն կկրի. ՀՀ առաջին նախագահ