Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի 26-ին
Սպորտ
18:41 17/12/2016
Աշխարհ

Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի 26-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Սանդերլենդի» դեմ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղին, որը կկայանա դեկտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այսօր Ժոզե Մոուրինյոյի թիմը կհանդիպի «Վեստ Բրոմվիչին», որի դեմ արտագնա խաղին Մխիթարյանը չի հայտավորվել: Նա ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում և արդեն բաց է թողել մեկ հանդիպում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
 

Placeholder
Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի 26-ին