Ստալոնեն չի ընդունել արվեստի հիմնադրամը ղեկավարելու առաջարկը
Մշակույթ
17:07 19/12/2016
Աշխարհ

Ստալոնեն չի ընդունել արվեստի հիմնադրամը ղեկավարելու առաջարկը

Աշխարհահռչակ դերասան Սիլվեստր Ստալոնեն չի ընդունել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ ղեկավարելու ԱՄՆ արվեստի ազգային հիմնադրամը:  Նա հավատում է, որ ավելի արդյունավետ աշխատում է վետերանների համար:

Արտասահմանյան մամուլի հաղորդմամբ, Ստալոնեն հայտարարել է.

«Կարծում եմ, որ առավել մեծ օգուտ կարող եմ բերել ազգային ուշադրությունը վետերան զինծառայողների վրա սևեռելու գործում, որպեսզի նրանք կարողանան գտնել բարձր վարձատրվող աշխատանք, բնակարանային ու ֆինանսական հարմար պայմաններ: Այդ հերոսները հարգանքի են արժանի»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփը Ստալլոնի թեկնածությունն էր առաջարկել այդ պաշտոնում: Հիմնադրամը զբաղվում է արվեստի ոլորտում պետական դրամաշնորհների հատկացմամբ:

Թրամփը կարծիք էր հայտնել, որ արվեստի նախկին փառքը կարող է վերադարձնել դերասանը:

 

Placeholder
Ստալոնեն չի ընդունել արվեստի հիմնադրամը ղեկավարելու առաջարկը