104 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի երգչուհի Լեո Մարժանը
Մշակույթ
17:51 19/12/2016
Աշխարհ

104 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի երգչուհի Լեո Մարժանը

1940-ական թվականների առաջին կեսին մեծ հռչակ վայելող ֆրանսիացի երգչուհի Լեո Մարժանը մահացել է 104 տարեկան հասակում,- գրում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Իմ մայրը երեկ երեկոյան սրտի տագնապից մահացել է Բարբիզոնի (քաղաքային համայնք Ֆրանսիայում) իր տանը»,-ասել է երգչուհու որդին՝ Ֆիլիպ դե Լադուսետը:

Լեո Մարժանը (իրական անունը՝ Թերեզա Ժիրար) ծնվել Է 1914 թվականի օգոստոսի 27-ին: Երգչուհու ժողովրդականության բարձրակետը բաժին Է ընկել 1941 թվականին՝ կապված «Seule ce Soir» երգի կատարման հետ:

Պատերազﬕց հետո նրան ﬔղադրել են այն բանում, որ նա հաճախ էր հաﬔրգներ տալիս ֆաշիստ սպաների համար: Դրանից հետո նա ձերբակալվել և կանգնել է դատարանի առաջ: Չնայած այն բանին, որ երգչուհուն արդարացրել են, այդ իրադարձությունները, այնուաﬔնայնիվ, ազդել են Մարժանի ժողովրդականության վրա:

Երգչուհին շատերին հայտնի է իր «Seule ce Soir» երգով:

Placeholder
104 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի երգչուհի Լեո Մարժանը